Ավստրալիական Institute for Economics and Peace կառույցի փորձագետները դասակարգել են աշխարհի 163 երկրներն՝ ըստ անվտանգության ցուցանիշի:
Global Peace Index 2016 անվանումը կրող հետազոտությունն իրականացվել է մի շարք չափորոշիչների հիման վրա՝ հարևան երկրների հետ հարաբերությունների որակը, երկրի ծանր սպառազինության, ատոմային զինանոցի առկայության ծավալները, ռազմական ծախսերը, սպանությունների մակարդակը, քաղաքական բռնաճնշումները, քաղաքական համակարգի, իշխող վարչակարգի կայունությունը:
Ըստ այդմ՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Իսլանդիա
2. Դանիա
3. Ավստրիա
4. Նոր Զելանդիա
5. Պորտուգալիա
6. Չեխիա
7. Շվեյցարիա
8. Կանադա
9. Ճապոնիա
10. Սլովենիա:
ՀՀ զբաղեցրել է վարկանիշային դասակարգման 110-րդ հորիզոնականը, Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը գտնվում է 85-րդ տեղում, Իրանը՝ 133-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 134-րդում, Թուրքիան՝ 145-րդում: Ռուսաստանը զբաղեցրել է դասակարգման 151-րդ հորիզոնականն, իսկ աշխարհի ամենավտանգավոր երկրների առաջատար տասնյակում են Սիրիան, Հարավային Սուդանն, Իրաքն, Աֆղանստանը, Սոմալին, Եմենը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունն, Ուկրաինան, Սուդանը, Լիբիան:
Արմեն Պետրոսյան