Գեղարքունիքի, Լոռու մարզերում և Զանգեզուրում նախատեսվում է կառուցել կայազորային հոսպիտալներ: Բժշկական նոր կառույցները հնարավորություն կտան ամբողջ ծավալով իրականացնել հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցառումները' հիվանդին հիվանդասենյակով ապահովելը, ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղորայքով ապահովումը, բուժական մարմնամարզությունը և այլ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ապահովումը:
Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հեռավոր մարզերում բնակվող զինվորականների ընտանիքները բուժօգնություն ստանալու համար ստիպված են հասնել Երևան: Բացի այդ զինծառայողների ու նրանց ընտանիքների համար որոշ բժշկական ծառայություններ կարող են մատչելի չլինել, ուստի այս հոսպիտալների կառուցումը և անվճար բուժօգնություն տրամադրելը կարող է սոցիալական կարևոր նշանակություն ունենալ նրանց համար:
Անի Սանոսյան