Բունդեսթագի բանաձևը կրկին օրակարագ է բերում թուրքական հանրության կարծրատիպային «սևրաֆոբիա» երևույթը: Թուրքիայի իշխանական պարբերականներից մեկն այսօր անդրադարձել է Թուրքիայի քաղաքական ակնառու դեմքերից և նախկին վարչապետներից Ն. Էրբաքանի հայտնի խոսքերից մեկին, որ «ԵՄ քրիստոնեական ակումբ է և դրա նպատակը Մեծ Հայստանի ստեղծումն է»: Պարբերականը հիշեցնում է, որ դեռ վաղուց սրա մասին հայտարարել էր Էրբաքանը, ով հանդիսանում է ներկայիս թուրքական վերնախավի և հատկապես Էրդողանի գաղափարա-քաղաքական կնքահայրը:

 

 

Լևոն Հովսեփյան