Սամվել Բաբայանի հարցազրույցին ծայրահեղական ու չափազանցված դրական կամ բացասական մոտեցումը սխալ է՝ ինչպես շատ այլ հարցերի դեպքում: Սխալ է թե նրա ասածներից տագնապային ու պարտվողական - հիստերիկ ենթադրություններ անելը, թե լուրջ չհամարելը՝ ասելով, որ քաղաքական ինչ ինչ նպատակներով են դրանք ասվել: Ինքս նրա արտահայտած որոշ մտքերի հետ համաձայն եմ, որոշների հետ՝ ոչ:

 

Ամեն դեպքում չնայած շատ այլ հանգամանքների ու բացասական հարցերի, նա մեր ունեցած ամենալուրջ ռազմական գործիչներից է, Արցախյան ազատագրական պատերազմի ամենակարևոր դերակատարներից մեկը ու իմ կարծիքով ռազմական ոլորտում նրա խոսքը պարտադիր պետք է հաշվի առնել: Էականը՝ հատկապես այս հարցում, բացասական գնահատականների կամ կանխատեսումների հեղինակի անձը չէ, այլ այն, որ վերջում դրանք ճիշտ դուրս չգան: Բոլորս գիտենք, որ կա դրա հավանակնությունը՝ թե որքան դժվար է ասել ու եթե ջայլամային կեցվածք ցուցաբերենք, շատ հնարավոր է ճակատագրական լինի դա մեր ու հետագա սերունդների համար:

 

 

Դավիթ Գևորգյան