Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների, 2016թ. հունվար-մարտին Հայաստանի Հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված ՀՀ մշտական բնակիչ զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 75 486 մարդ, ինչը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 12,4 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայությունից:

 


Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում:

 

Սեդա Ադամյան