Եվրոպական շատ երկրներում գնալով մեծանում է դժգոհությունները Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները երկարաձգելու որոշման դեմ:
Անցյալ շաբաթ Ռիգա կատարած այցելության ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը վերջապես խոստովանել է, որ Եվրամիությունում գնալով աճում է դիմադրությունը պատժամիջոցները երկարացնելու նկատմամաբ: <>,- ասել է նա: Ըստ նրա, Մինսկի համաձայնության գործում ցանկացած առաջընթացի դեպքում փուլառփուլ հարկավոր է թուլացնել պատժամիջոցները:

 


Դրանից մի փոքր առաջ, գրեթե համանման կարծիք է հայտնել նաև Գերմանիայի Դաշնության էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը: Նա ասել է. <>:
Եվրոպայում վերջապես հասկանում են, որ այդ պատժամիջոցները բումերանգի էֆեկտով հարվածում են նաև իրենց երկրներին: Սակայն, առայժմ պատժամիջոցներին կողմ են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, որոնց տնտեսությունը գրեթե բացարձակ չտուժեց Ռուսաստանի պատասխան գործողություններից:

 

Մինչդեռ ընդհակառակը, եվրոպական մյուս երկրներին՝ հատկապես Գերմանիային և Ֆրանսիային թուլացնելը անգլո-սաքսերի հեռահար նպատակների մեջ է մտնում: Այդպես նրանք ավելի կառավարելի ու <> կդառնան…Իսկ ԱՄՆ-ը մի կրակոցով երկու նապաստակ է խփում՝ թուլացնում է և′ Ռուսաստանին, և′ Եվրոպային…

 

Ռոբերտ Մելքոնյան