1960թ. մայիսի 27-ին Թուրքիայի ռազմական առաջին հեղաշրջումից 56 տարի անց նախագահ Էրդողանն ելույթ է ունեցել այդ երկրի կենտրոնական նահանգներից մեկի համալսարանում։

 

Խոսելով 1960թ. մայիսի 27-ի մասին՝ Էրդողանն ասել է. «1960թ. հեղաշրջման ամենավատ ժառանգությունը «Կուսակցական նախագահ» ինստիտուտին վերջ դնելն ու երկրի նախագահին վարչապետի դեմ լարելն է։ Իրականում, 1960-ից հետո, չհաշված մի քանի բացառություններ, նախագահական պարտավորությունները ստանձնել են այդպիսի մտածելակերպ ունեցողները»։

 

Էրդողանի խոսքերից ենթադրում եմ՝

 

1. Թուրքիայի գործող նախագահը վճռական է՝ Սահմանադրության համապատասխան փոփոխությունների միջոցով համատեղել և´ երկրի նախագահի, և´ «Արդարութուն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնները։

 

2. Չնայած հակառակը փաստող Դավութօղլուի մի քանի ելույթներին, վստահ եմ՝ Էրդողանի և Դավութօղլուի հարաբերություններում առկա էին լուրջ հակասություններ։

 

Հայկ Դարբինյան