Դոնալդ Թրամփը՝Հանրապետական կուսակցության թեկնածուն է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
BBC-ն տեղեկացնում է,որ ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը Հյուսիսային Դակոտայում ելույթի ժամանակ հայտարարել է,որ հավաքել է ԱՄՆ-ում անցկացվող նախագահի նախնական ընտրություններում անհրաժեշտ ձայները և հռչակել է իրեն Հանրապետական կուսակցության միակ թեկնածուն...Ըստ գործակալության,անհրաժեշտ 1237 ձայնի փոխարեն Թրամփին հաջողվել է հավաքել 1238-ը...
Հիշեցնեմ,որ Հանրապետական կուսակցության շատ ներկայացուցիչներ ԴԵՄ են Դոնալդ Թարմփին...Շատերը հույս ունեին,որ նրան չի հաջողվի հավաքել անհրաժեշտ քանակությամբ՝1238 ձայները,սակայն նրանք սխալվեցին...Թրամփին հաջողվել է նույնիսկ մեկ ձայն ավել ստանալ...
Հետաքրքիր է,որ Դ.Թրամփից դժգոհ է գրեթե ամբողջ աշխարհը,որի մասին Ճապոնիայում՝ G7 շրջանակներում հանդիպումերի ժամանակ ակնարկել է նույնիսկ ԱՄՆ նախագահ Բ.Օբաման...Սակայն նրա հետ հաճույքով կհամագործակցի ՌԴ նախագահ Վ.Պուտինը...
Հ.Գ.Իմ կարծիքով,Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ այն եզակի թեկնածուն կլինի,որը նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններում ոչ միայն պայքարելու է հակառակորդ,իր պարագայում՝Դեմոկրատական կուսակցության թեկնածուի դեմ,այլև հարազատ՝Հանրապետական կուսակցության մի քանի "բևեռների" դեմ,որոնք կտրականապես չեն ուզում 4,1 միլիարդ դոլլար կարողություն ունեցող գործարարին տեսնեն ԱՄՆ նախագահի պաշտոնում...
Գագիկ Համբարյան