Սահմանամերձ համայնքները միշտ պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում: Գլոբալ առումով, բացի թշնամու կողմից հասցվող վնասի փոխհատուցումից հարկավոր է նաև աջակցել այլ հարցերում: Ինչպես գիտենք, այս տարվա պետական բյուջեով սահմանամերձ համայնքների համար նախատեսված է եղել մոտ 929 միլիարդ դրամ:

 


Այս գումարի մեջ փոխհատուցվում է վերը նշված բնակիչների էլեկտրաէներգիայի, բնական գազի, ինչպես նաև ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի հետևանքով առաջացած ֆինանսական բեռը:

 


Շատ կարևոր է հնարավորինս ընդլայնել աջակցության սահմանը: Այդ նպատակով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառվել է սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում: Գործադիրի այս որոշմամբ կբարելավվեն Նոյեմբերյանի բնակիչների կենսապայմանները:

 

 

Հայկ Դերզյան