Մզկիթը մուսուլմանների աղոթքի համար նախատեսված կառույց է։ Այն գմբեթով առանձին կառույց է, որ երբեմն կարող է ունենալ ներքին բակ (օր.՝ Ալ-Հարամ մզկիթ): Մզկիթին կից կառուցվում են աշտարակ-մինարեները՝ մեկից մինչև ինը:

 

Աղոթարանի սրահներում չպետք է լինեն պատկերներ. պատերին կարող են լինել միայն արաբերեն Ղուրանից տողեր։ Մեքքային ուղղված պատի մոտ առանձնացված է որմնախորշ՝ միհրաբ, որտեղ աղոթում է մուսուլմանների հոգևոր առաջնորդը՝ իմամը: Միհրաբից աջ տեղակայված է մինբարը, որտեղից իմամը կարդում է տոնական աղոթքը և քարոզները։

 

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի 10 ամենագեղեցիկ մզկիթները: