Դե ինչպես բոլորս գիտենք աշխարհի տնտեսագիտական գրքերում գրված օրենքները չեն գործում Հայաստանում: Ոչ մի միջազգային տնտեսագետ չի կարող բացատրել հայկական տնտեսական «հրաշքները»: Վարչապետը հայտարարում է մենաշնորհների դեմ պայքարի մասին: Նա չի դիմանում և մի ուրիշ հայտարարություն է անում, թե ցանկացած մարդ կարող է դիզ. վառելիք ու բենզին ներկրել Հայաստան (ամեհայտնի մոնոպոլիաներից մեկի մասին է): Իսկ դրա արդյունքում հակառակ բոլոր տնտեսագիտական օրենքներին բենզինը ոչ թե գոնե մի 50 դրամ էժանանում է, այլ մի 10 դրամ թանկանում է:
Դավիթ Գևորգյան