Մարդուն ուղեղ է տրված խնդիրներ լուծելու, ոչ թե ինֆորմացիա պահելու համար
Մենք սխալվում ենք, եթե մտածում ենք, որ խելացին նա է, ով շատ բան գիտի: Ուղեղն ինֆորմացիա պահելու համար չէ. դա ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ մարդիկ պատմության ընթացքում ստեղծեցին ինֆորմացի պահպանելու այլ միջոցներ՝ գրքեր, դիսկեր, հիշողության քարտեր և այլն:
Իսկ խնդիր լուծող սարք ստեղծել չենք կարող, կամ, ավելի ճիշտ, այն նույն արդյունավետությամբ, ինչպես մարդ կարող է լուծել սոցիալական և անհատական խնդիրներ՝ հաշվի առնելով նաև զգացմունքներ, ապագայի պլաններ և այլն:
Այլ կերպ ասած, մենք մեր ուղեղը սխալ ենք օգտագործում, այն դարձնում ենք պահոց, մինչդեռ այն մեզ շրջապատող իրականությունն իմաստավորելու, հասկանալու և ծագող խնդիրները լուծելու մեխանիզմ է:
Սովորողները հարցերին պատասխանելու ընթացքում հաճախ ասում են՝ չեմ հիշում, մինչդեռ պետք չէ հիշել. ճիշտ կրթության պարագայում պատասխանները կառուցվում են, ոչ թե հիշվում:
Մովսես Դեմիրճյան