Կարդացի ուկրաինական ռուսալեզու մամուլի անդրադարձը Լվովում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախմանը ու ֆորումներից մեկում եղած արձագանքները։ Ըստ որոշ վարկածների՝ Լվովի կայարանամերձ սրճարաններից մեկի մոտ տեղի ունեցածը նույն քաղաքում քունգ-ֆուի Եվրոպայի առաջնությանը տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է. ասում են՝ հայ մարզիկը հաղթելուց հետո բարձացրել է Արցախի դրոշը, ադրբեջանցիք կատաղել են ու հարձակվել հայկական պատվիրակության վրա։
Կարծում եմ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար, հայ Արսեն Ավակովը պետք է ամեն ինչ անի կրքերը հանդարտեցնելու համար։ Իսկ ընդհանրապես, կարծում եմ, որ չարժե ադրբեջանցիներին ամեն անգամ կատաղեցնել Արցախի դրոշով, մանավանդ այն երկրներում ու քաղաքներում, որտեղ ադրբեջանական համայքներ կան, որովհետև որևէ երկրում այնքան էլ չեն տարբերում հային ու ադրբեջանցուն, ու կրքերի թեժացման դեպքում միանգամից սկսում են խոսել արտաքսման մասին։ Ազերիները հեչ, Արցախի դրոշը բարձրացրած մարզիկն ու երգիչը հետ են վերադառնում հայրենիք, այդ երկրում ու քաղաքում մնացած հայերին է վատ լինում։
Սամվել Սարգսյան