Դիվանագիտությունը բարդ գիտություն է։ Որ հեշտ գիտություն լիներ հիմա շատերս դիվանագետ կլիենինք ֆիզիկոս լինելու տեղակ։
Դիվանագիտության մեջ հենց այնպես, աննպատակ ոչ մի բան չի արվում և անկարևոր ոչ մի դետալ գոյություն չունի։ Նույնիսկ դիվանագետի կոստյումի կոճակի տեսքը կարևոր դետալ է դիվանագիտության մեջ։

 


Ուշադրություն դարձրեք Վիեննայի այս հանդիպման արտաքին տեսքին։ Բանակցությունների սեղանը կլոր չէր։ Սա նշանակում է որ կողմերը իրավահավասար չէին։ Սեղանը եռակողմ էր՝ գլխադիր մասով և երկու զուգահեռ թևերով։ Գլխադիր մասում նստած էին բարձրյալ դատավորները, իսկ թևերի մասում հանցավոր հանցակիցները։ Թամադան Քերրին էր գեղեցկուհի Նուլանդին օգնական ունենալով։ Լավրովին նստացրել էին Սեռժիկի կողքը։ Որպես զույգ ծաղիկներ իրար դեմ դիմաց նստած էին մեր Թշառատը և նրանց Մամեդյարովը։ Ըստ այս տրամաբանության պիտի որ Ալիևի ձախ կողմում էլ նստած լիներ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն որը անհայտ պատճառներով բացակայում էր այս կարևոր հանդիպումից։
Ցավոք սրտի այս պատկերը ամբողջացնել չկարողացա սեղանի աջ ու ձախ թևերի պոչում նստածներին չճանաչելուս պատճառով։
Դա էլ խնդրում եմ դուք կատարեք մինչև ես գնամ աշխատաքի ու վերադառնամ։

 

Համլետ Աբրահամյան