Վիեննայի հանդիպումը ոչ մի կողմի համար win-lose /հաղթանակ-պարտություն/ չի կարող համարվել: Թարգեք այն կամ հաղթանակ, կամ պարտություն ներկայացնելը: Բանակցությունների տեսությունում այդպիսի ելքը համարվում է այն, երբ մի կողմի բոլոր շահերը բավարարվում են, իսկ մյուսինը' տոտալ չի բավարարվում: Այսպիսի ելքերը կոչվում են ոչ-ոքի, երբ կողմերի շահերը մասամբ են բավարարվում:
Բայց այս հանդիպումը, ի տարբերություն 2014-ի Սոչիի հանդիպման, կամ այլ նախորդ հանդիպումների, կոնկրետ որոշումներ ունի, որոնք Հայաստանի ու Արցախի համար հետաքրքիր հնարավորություններ են բացում, ու հետագան կախված է ճիշտ ստրատեգիայից:
Ստյոպա Սաֆարյան