Որպեսզի հասկանալի լինի արևմուտքի քաղաքականությունը մեր երկրի նկատմամբ, բավական է մի հայացք գցել այն քաղաքականությանը, որն իրականացնում է արևմուտքը Սիրիայում․․․ բոլոր միջոցներով արգելելով Սիրիայի օրինական կառավարությանը կարգուկանոն հաստատել երկրում․․․ Նման մի քաղաքականություն նրանք դարեր շարունակ իրագործել են մեր հայրենիքի նկատմամբ և այսօր էլ շարունակում են իրականացնել այն՝ ամեն գնով կանխելով Հայաստանի տնտեսական և ռազմական հզորացումը․․․ Ըստ էության դա նույնիսկ արևմուտքի քաղաքականությունը չէ, քանզի այն ինչ արվել է և արվում է մերձավոր արևելքում վերջին տասնամյակներում, ամենևին չի բխում եվրոպայի շահերից։ Հակառակը, այդ քաղաքականությունը կործանարար է առաջին հերթին հենց նրանց համար, բայց եվրոպական երկրների ղեկավարները համառորեն շարունակում են նույն գիծը․․․
Պարզ է, որ նրանց թիկունքում կան ավելի հզոր ուժեր, որոնց նպատակը եվրոպան որպես գործող, որպես համաշխարհային թատերաբերում հարց լուծող ուժ ասպարեզից հեռացնելն է, և ինչպես մեր երկիրը, ինչպես բազմաթիվ այլ երկրներ, եվրոպան նրանց համար ընդամենը պետք է լինի շուկա, ոչ ավելին․․․ Սակայն մեր իշխանությունների համար սա գիտակցելը բավական բարդ խնդիր է։ Եվրոպական բանկերի տված վարկերի շնորհիվ, իսկ իրականում անհայտ է, թե ովքեր են այդ բանկերի տերերը, նրանք կարողանում են իրենց կամքը թելադրել ՀՀ իշխանություններին։ Արդյոք կարող են ՀՀ իշխանությունները մերժել այդ վարկերը և վարել ինքնուրույն քաղաքականություն։ Անկասկած․․․ եթե նրանց նպատակը լիներ ՀՀ տնտեսական և ռազմական հզորացումը և ոչ թե պետությունը համարել սեփական գրպանները լցնելու միջոց․․․
Քանզի ՀՀ կառավարությունը իր տնտեսությամբ կարող է ստեղծել մինչև վեց միլիարդ դոլարի հասնող բյուջե, բայց դա պահանջում է շիտակություն, հստակություն և համառ աշխատանք, որոնցից գրեթե զուրկ են այն բոլոր պաշտոնյաները, որոնք այս քսանհինգ տարիների ընթացքում բազմել են զանազան իշխանական աթոռներին․․․
Արմեն Հարությունյան