Այսօր, ԱԺ հերթական քառօրյայից առաջ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի կունենա «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը:
Մոտ տասը օր առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց վերոնշյալ օրինագծի եզրակացությունը և ուղարկեց խորհրդարան։

 


Հիշեցնենք նաև, որ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք հայտնել էին, որ օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորվի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով, հաշվի կառնվեն հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները:

 

Վրեժ Հովսեփյան