Ազգային հերոս, հայրենիքը պաշտպանելիս զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի տուն էինք գնացել: Այսօր լրացավ տղաների մի մասի մահանալու 40 օրը:
Մեծ ցավ է խոսել զոհվածի մոր հետ, հպարտություն է պարզապես ունկնդրել հերոսի մորը, ով արցունքն աչքերին, երբեմն ուրախությամբ պատմում էր որդու անցած ճանապարհի , տարատեսակ արկածների կյանքի կարևորագույն դրվագների մասին....
Ամենաշատը ազդվեցի, երբ Արմենակի մայրը` տիկին Համեստը, հպարտանալով պատմեց, թե Արմենակն ինչքան էր սիրում իր զինվորներին, ոնց էր պաշտպանում նրանց տարատեսակ փորձանքներից, պատմեց մեր մյուս հերոս Քյարամ Սլոյանի մասին, թե Արմենակն ինչպես է սիրել Քյարամին, ու նաև մի կարևոր դրվագ, որ Արմենը նաև հպարտությամբ է խոսել մեր մյուս հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին... Գիտե՞ք, այլ բան է լսել ու կարդալ մեր օրերի հերոսների մասին, այլ բան է, երբ դա լսում էս նրանց զոհված հրամանատարի մորից, թե ինչ տղերք են եղել.... Մեր հերոսների կերպարներն ավելի հստակ դարձան իմ համար...
Տիկին Անահիտ Բախշյանը արդեն տեղյակ էր պահել, որ Արմենակի և Ռոբերտի անունով իրենց փողոցները կոչելու առաջարկ ենք արել, այս մասին տեղեկացրեցինք նաև Արմենակի մորը...
Լսածս պատմությունները դեռ պետք է մարսեմ, ինֆորմացիաս շատ էր, դեռ տարբեր առիթներով կպատմեմ Արմենակի մասին, հիմա այսքանը:
Հ.Գ. Թեև դեռ պաշտոնական հերոսի կոչում չեն շնորհել Արմենակին, հուսով եմ շատ չեն ուշացնի, բայց ազգի մեծամասնության ու անձամբ իմ համար Արմենակը Ազգային Հերոս է...
Հ.Գ.Գ. Տիկին Համեստի կարևորագույն մտքերից` պետք է բռունցք դառնանք երկրի էս վիճակը փոխենք...
Հ.Գ.Գ.1 Տիկին Բախշյանի հետ վշտացած, բայց ուժեղացած դուրս եկանք Արմենակենց տնից, վստահ եմ տիկին Բախշյանը ավելին կգրի...
Դավիթ Սանասարյան