40 օր…Առաջին Հերոս Տղերքի զոհվելուց ի վեր:
Ինչպես Շիրազն էր ասում՝ «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին», սակայն ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերի սրտերը կծկվել, ցորենի հատիկ են դարձել: Կյանքն իմաստազրկվել է, ամեն ինչ մթագնել, ապրում են միայն ֆիզիկապես: Զրկանքներով, դժվարությամբ մեծացրել են, դաստիարակել, բանակ ուղարկել, սպասումով ապրել, որ վերադառնան և աշխատանքով, նվիրումով, բազմանալով շենացնեն իրենց ընտանիքներն ու երկիրը…Նրանց ծնողներին մխիթարելու բառեր չկան ու բառերն անգամ ավելորդ են: Թերևս միայն լռելյայն խոնարհվենք զոհվածների հիշատակի առջև: Փառք Ձեզ Հերոսներ…
Վահե Ղազարյան