Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որպես Իսլամական պետության անդամ ներկացած ոմն մեկը Բաքվում պատանդ է վերցրել ութամյա մի երեխայի:
Ըստ Ներքին գործերի նախարարության' ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին հայտնած տեղեկության' մայիսի 10-ին Սաբունչիի շրջանի Շուշա ավանի բնակիչ Էլնուր Ռազամազանլին դիմել է տեղի ոստիկանական բաժանմունք' հայտնելով, որ իր ութամյա որդին մայիսի 9-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Նշվում է, որ ԻՊ-ի անդամ ներկայացած անձնավորությունը արդեն մի քանի անգամ զանգահարել է երեխայի հոր' Ռամազանլիի հեռախոսահամարին' պահանջելով 30.000 մանաթ երեխային հետ վերադարձնելու համար:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Արտյոմ Տոնոյան