Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությանը դուր չի գալիս ԱՄՆ ներկայությունը Պարսից ծոցում:
Այս մասին է խոսում ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ֆադավիի' իրանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցը, որն ամբողջությամբ, թվում է, նախազգուշացում և չափավորության պահպանման կոչ ԱՄՆ-ին:
Ֆադավին, իր ելույթում, նշելով, որ Պարսից ծոցը և Հորմոզի նեղուցը ռազմավարական առումով աշխարհի ամենակարևոր կետերից են, որտեղ Իրանը վերահսկում է ամենաերկար ափը և խոշոր դերակատարություն ունի ամբողջ ծոցում, ամերիկյան նավերի ներկայությունը Պարսից ծոցում համարում է որոշ երկրների թուլության, սեփական շահերը ինքնուրույնաբար պաշտպանել չկարողանալու արդյունք:
Արտյոմ Տոնոյան