Այս երեք երկրները հանդիսանում են ադրբեջանական զորքերի հովանավորները: Ադրբեջանի զինված ուժերը կռվում են ռուսական զենքերով, նրանց զինվորները ուսուցում են ստանում ԱՄՆ-ում , իսկ զորքի մեծ մասը թուրքական հատուկ ջոկատայիններ են: Ադրբեջանական բանակում սեփական երկրից ոչինչ չկա, ովքեր էլ կան շատ արագ դառնում են շեխիդ և գնում են իրենց ավագ եղբայրների մոտ՝ գերեզման: Երկրի և բանակի ղեկավարությունը արդեն մոտ 25 տարի է սեփական ժողովրդի գլուխը լցրել է , որ Արցախյան պատերազմը հաղթել են ոչ թե հայերը այլ ռուսները:

 

Ինչեր ասես չեն հորինի իրենց վախկոտությունը արդարացնելու համար , բայց ապրիլյան այս մարտերը շատ բան փոխեցին ադրբեջանցիների համար: Նրանք իրականում հասկացան , թե ում է օգնում Ռուսաստանը, ու եթե հաղթանակի մեջ ռուսական դերակատարումը լիներ , ապա այդ հաղթանակը իրենցը պետք է լիներ: Սակայն պարզվեց, որ Արցախյան մարտերը հաղթել են հասարակ հայ զինվորները, իսկ ապրիլյան մարտերը հաղթել են ու հաղթում են այդ զինվորների որդիները, որոնք այժմ փոխարինել են իրենց հայրերին ՝ դիրքերում:

 

Բացի Ռուսաստանից , պարզ դարձավ , որ ԱՄՆ-ն նույնպես օգնում է Ադրբեջանին , հնարավոր է զենք չի վաճառում , բայց զինվորների ուսուցումը վերցրել է իր վրա: Տարածված նկարներից մեկում երևում է ադրբեջանական զինված ուժերի զինվորը՝ ԱՄՆ-ում ուսուցանելիս, վերջինս ղեկավարել է Թալիշի հարձակումը և նրա գլխավորած զորքերն են սպանել երկու տարեց մարդկանց: Սակայն նա և իր զորքը վերջում սատկել են հենց Թալիշում: Մի քանի այլ նկարներից երևում է , որ ադրբեջանական զորքի համար կռիվ են տվել թուրքական հատուկ ջոկատայիններ, որոնց մեծ մասը նույնպես սատկել են մարտի ժամանակ:


Դրսերից, սրանից ու նրանից սնվող բանակը դատապարտված է պարտության՝ երեկ, այսօր ու վաղը, այդ բանակը ներսից փուչ է:

 

Աշոտ Ասատրյան