Քուրդ քաղաքական գործիչ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սալահաթդին Դեմիրթաշի շատ ազդեցիկ ելույթը: Նա թուրքերին հիշեցնում է պատմական փաստերի մասին (այդ թվում՝ հայոց ցեղասպանության) և խորհուրդ է տալիս կարդալ պատմության գրքերը, մասնավորապես Քսենեփոնի "Անաբասիս" աշխատությունը և հաշվի նստել ճշմարտության հետ: Ահա նրա ելույթի հայերեն թարգմանությունը.

 


<<Հունաստանում ասում էին ինձ` դուք քրդերդ հնագույն մշակույթ ունեք: <<Անաբասիսում>> Քսենեփոնը Ք.Ա 400 թվականին դեռևս հիշատակում է քրդերի ու Քուրդիստանի մասին: Թուրքերն այստեղ մեզ ասում են, թե դուք ինքնություն չունեք, քրդեր չկան: Մեծն Քսենեփոնը ստու՞մ էր: Այս երկիրն հազարավոր տարիների ինքնություն ունի, իրական ժողովուրդների ինքնություն, ովքեր ապրել են այստեղ: Ի՞նչ կասեք հայերի մասին, հույն եղբայրների մասին: Հազարավոր տարիներով նրանք ապրում են այստեղ: Իսկ ե՞րբ է թուրք ազգն այստեղ հայտնվել: Նրանք հետո եկան: Նրանք եկան և միլիոնավոր հայերի և հույների սպանեցին: Հույն ազգն աշխարհին քաղաքակրթություն տվեց: Որպես ԺԴԿ (HDP) ղեկավար ես կարող եմ ձեզ ասել, որ թուրքերն եկել են մեզնից հետո: Բայց հիմա նրանք ուզում են ջնջել այդ պատմությունը: Նրանք կարծում են, թե կարող են մեզ բոլորիս լռեցնել:


Բայց կարո՞ղ են պատմությունն ու ճշմարտությունը լռեցվել: Թուրքերը կարծում են, թե կարող են սաստել մեր միտքը: Քսենեփո՞նն է Ք.Ա 400 թ. գրել պատմությունը, թե՞ թուրքերը, ովքեր այստեղ եկան ավելի ուշ: Միգուցե նրանք ցանկանում են փոխել Քսենեփոնի բառերը: Կա՞ արդյոք թուրքերի մասին հիշատակություն որևէ հնագույն փաստաթղթում: Անցած շաբաթ նրանք ծեծում և գթեթե սպանում էին իմ հայ գործընկերոջը (նկատի ունի Գարո Փայլանին) ճշմարտությունը ասելու համար: Նրանք պատրաստվում են ինձ և՞ս սպանել ճշմարտությունն ասելու համար: Բայց կարո՞ղ են թուրքերը սպանել պատմությունը, կարո՞ղ են նրանք սպանել Քսենեփոնի բառերը: Նրանք ապրում են երևակայական մի աշխարհում, որում մեր պես ժողովուրդների պատմությունը տեղ չունի: Նրանք պետք է կարդան մարդկության պատմությունը և ընկալեն որոշ փաստեր, նրանք պետք է բացեն պատմության գրքերն և կարդան>>:





Մրազ Ազիզի