Նելսոն Մանդելայի կյանքի օրենքները
Մի մարդ ասել է իմ մասին: «Ծննդյան պահին նա ստացավ Ռոլիհլահլա' Ծառեր Ցնցող, անունը. նա դարձավ Նելսոն Մանդելա և ցնցեց աշխարհը»: Ինձ դուր չի գալիս ներկայացնել ինձ որպես կիսաաստված: Ես ուզում եմ, որ ինձ ճանաչեն, որպես Մանդելա' մարդ, ով ունի թուլություններ:
- Իմ քաղաքում սկզբից գնում եք բանտ, հետո նոր դառնում եք նախագահ:
Ես վերջնականապես յուրացրեցի, որ քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ դրանք հաղթահարելն է: Քաջ մարդը նա չէ, ով չունի վախեր, այլ նա է, ով դրանց դեմ պայքարում է:
- Շատ բաներ մինչ կատարելը թվում են անիրական:

 


Աֆրիկյան երաժշտության յուրահատուկ գեղեցկության գաղտնիքն այն է, որ այն հնչում է ուրախ, նույնիսկ եթե տխուր բաների մասին է պատմում: Դու կարող ես լինել աղքատ, ապրել թղթից տնակում, կորցնել աշխատանքը, բայց երաժշտությունը թույլ չի տա, որ հուսահատվես:
- Դժվար չէ փոփոխել միջավայրը. դժվար է փոփոխել սեփական անձը:
Ես շնորհակալ եմ, որ 27 տարի եղել եմ բանտում, այնտեղ ես կարողանում էի կենտրոնանալ, ինչն ես չեմ արել ազատվելուց ի վեր:

 


- Ազատությունը չի կարող լինել մասնակի:
Բանտում ես սիրում էի աշխատել աղբի հետ: Այնտեղ հնարավոր էր գտնել թերթի հատվածներ: Մենք թերթերի իրավունք չունեինք, այդ իսկ պատճառով ես վերցնում էի այդ հատվածները, մաքրում էի և թաքուն կարդում: Երևի թե երբեք այդքան շատ չեմ գնահատել մամուլը, ինչքան այդ տարիներին:
- Դժվարությունները ջախջախում են մարդկանց մի մասին, իսկ մյուսներին ուժ են տալիս:
Մարդիկ չեն ծնվում ատելությամբ այլ մարդկանց հանդեպ, քանի որ նրանք այլ մաշկի գույն, կրոն կամ ազգություն ունեն: Մարդիկ սովորում են ատել, որի համար հարկավոր է սկզբից սովորել սիրել: Սիրելը շատ ավելի մոտ է մարդկային սրտին:

 


- Մենք պետք է օգտագործենք ժամանակը իմաստուն և հասկանանք, որ ճիշտ գործ կարելի է միշտ սկսել:
Եթե խոսում ես մարդու հետ այն լեզվով, որը նա հասկանում է, դու խոսում ես նրա գլխի հետ, իսկ եթե խոսում ես իր մայրենի լեզվով, դու խոսում ես նրա սրտի հետ:
- Երբևէ չընկնելը մեծ արժանիք է, սակայն ընկնելուց հետո վեր կենալը ավելի մեծ արժանիք է:
Երեկ ինձ անվանում էին ահաբեկիչ, իսկ երբ դուրս եկա բանտից շատ մարդիկ , նույնիսկ իմ թշնամիներն ընդունեցին ինձ: Սա ասում եմ նրանց համար, ովքեր մտածում են, որ նրանք, ովքեր պայքարում են իրենց հայրենիքի համար ահաբեկիչ են: Ես կասեմ այսպես, ահաբեկիչ են անվանում կախված, թե որ կողմն է հաղթում:
- Նույնիսկ անուշադիր մարդու համար է պարզ, որ ԱՄՆ-ը վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար:

 


Սրտաբացությունը և պարզ միտքը հպարտալի համադրություն են ստեղծում: Իսկ եթե դրանց ավելացնենք սուր լեզուն, ապա կստացվի շատ խառը համադրություն:
- Ես չեմ կարող մոռանալ, բայց կարող եմ ներել:
- Ես սիրում եմ բուժստուգումները: Հիմնականում բժիշկներն ինձ ասում են' «Պարոն Մանդելա դուք այս շաբաթ չեք մահանա!»
Կարծում եմ դուք հարգում եք այն ցավը, որ ես եմ ապրել, այդ պատճառով ես կավարտեմ իմ խոսքը:»

 

Ալվինա Բաբայան