Հերթական անգամ ինձ վատ զգացի, որ ապրում եմ այսօրվա Հայաստանում: Եթե ՌԴ ԱԳՆ Ս.Լավրովի հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության ճանաչման օրինագիծը պետք է կասեցվեր կառավարությունում, ապա ինչ իմաստ ուներ այն այնտեղ տանելը: Եթե օրինագիծը չպիտի հավանության արժանանար կառավարությունում, ապա ինչքան ուզում էիք՝ կքննարկեիք Աժ արտաքին հարաբերությունների և պետաիրավական հանձնաժողովներում. էլ ինչ կարիք կար, որ Նալբանդյանը իր «ծանր» տեղից հելներ ու ընդդիմադիր պատգամավորների հեղինակած օրինագիծն ուղարկեր կառավարություն:

 

Էլ չեմ խոսում, որ Ս.Լավրովին ասվել է, որ կառավարությունում քննարկելը օրենքի պահանջ է՝ կարծես թե ՌԴ ԱԳՆ-ում տառաճանաչ մարդ չկա, որ չիմանար, թե որ դեպքում է մեր կառավարությունը քննարկում որևէ օրինագիծ՝ այն էլ հատկապես ընդդիմադիր պատգամավորների հեղինակած: Մի խոսքով՝ ստացվեց ճիշտ Ստեփանակերտի օդանավակայանի դրվագի նման՝ արձանագրելով հայաստանյան դիվանագիտության հերթական պարտությունը:

 

Վախթանգ Սիրադեղյան