Արդեն 1 ամիս է գտնվում ենք անորոշ ռազմաքաղաքական վիճակում։ Ոչ խաղաղություն, ոչ հրադադար, ոչ էլ պատերազմ։ Նման իրավիճակի երկարաձգումը Հայաստանի համար կարող է ավելի վատ հետևանքները ունենալ, քան կարճաժամկետում որոշակի կտրուկ քայլերը։ Ստեղծված իրավիճակը աստիճանաբար և աննկատ հյուծում է ՀՀ և ԼՂՀ տնտեսությունները։

 

Ադրնեջանի կողմից լարվածության պահպանումը նպատակ է հետապնդում խոչընդոտել նոր ներդրումների ներգրավումը և կաթվածահար անել մանավանդ ԼՂՀ տնտեսության որոշ ճյուղեր՝ մասնավորապես զբոսաշրջություն, շինարարություն, գյուղատնտեսություն և այլն։ Ապրիլյան դեպքերից հետը անկանխատեսելի է նաև ՀՀ տնտեսության ապագան։ ԵՏՄ անդամակցությունը վկայեց, որ ՀՀ-ն այդ կառույցի շրջանակներում զուրկ է ռազմական անվտանգությունից՝ ինչպես նախկինում պնդում էին ԵՏՄ անդամակցության կողմնակիցները։ Հիասթափեցնող է վիճակը նաև տնտեսական և ապրանքաշրջանառության տեսանկյունից։

 

Առանց այն էլ վատ վիճակում գտնվող ՀՀ տնտեսությունը ստիպված է լինելու ավելացնել ռազմական բյուջեն և ԼՂՀ տնտեսությանը ուղղակի և անուղղակի աջակցությունը, ինչն էլ իր հերթին հարվածելու է տնտեսության այլ ճնուղերի օժանդակությանը։ Այս վիճակից դուրս գալու միակ ելքը կտրուկ և հուժկու հարվածներով Ադրբեջանի պլանների պլանների խափանումն է։

 


Գևորգ Նալբանդյան