Ոմն ղարաբաղցի փորձագետ Մարգարիտա Քարամյան (թե ինչ փորձագետ է, հայտնի չէ) իբրև թե հանդես է եկել հայտարարությամբ, որը լրատվականներից մեկն էլ անխոջ տարածում է ու ենթադրություններով համեմված բարբաջանքը հրամցնում ընթերցողներին:
Տեքստում պահանջում է անհապաղ դուրս հանել Գեներալ Մանվել Գրիգորյանի բանակը:
Տիկի'ն փորձագետ,
Ձեր ուղեղի որ ծալքերն են ձեզ տվել այն պատկերացումը, որ Մանվել Գրիգորյանը իր բանակով է եկել. դուք չեք պատկերացնի թե ձեր այս փոքրիկ վրիպակը ինչքան կարևոր կարող է լինել բոլորիս համար, իսկ որպես դրա ապացույց պատիվ եմ վերապահում հուշել ձեզ ու ձեր նմաններին, որ Մանվել Գրիգորյանը համաժողովրդական, համազգային ու երկիրը պահել ցանկացող բազմահազարանոց Հայ ժողովրդի տան ճրագներով ստեղծված բանակով է պաշտպանում Հադրութի շրջանը, այն Հադրութի, որտեղ ապրում եք դո'ւք և ձեր կեղեքող գաղափարներով Հադրութից նստած հայտարարություններ եք սփռում հանրություն:
Դուք խոսում եք այն Հադրութի մասին, որն իր հարակից շրջաններով ազատագրել և ապրելու համար ձեզ է հանձնել հենց Մանվել Գրիգորյանը: Խոսում եք այն հողերի մասին որոնց վրա միայն ձեր տղաները արյուն չեն թափել, այլ մի ամբողջ ազգ ու պետություն:

 


Զսպվածություն ցուցաբերե'ք և բավակա'ն է խեղեք պատմությունն ու այս օրերին հայտնած կարծիքներով գրգռեք իրավիճակ ու մթնոլորտ: Ամբողջ հայությունն ու Սփյուռքը խոսում են միասնականության մասին, իսկ դուք զառանցագին արտահայտություններով, զրպարտությամբ, իմ ու քո հող ասելով փորձում եք սեպ խրել և ավելորդ ինտրիգներ մոգոնել' փորձելով այդ միասնականությունը շղարշով ծածկել:

 


Քավ լիցի դա ձեզ մոտ չի ստացվի, ի տարբերություն ձեզ մենք հպարտանում և քաջալերում ենք սահմանին կանգնած մեր տղերքի յուրաքանչյուր հաջողություններով, փորձում ենք ամեն կերպ օգտակար լինել մեր բանակին և բոլոր քաղաքական-հասարակական-ռազմական-մշակութային և այլ գործիչների մասնակցությունն այս համընդհանուր նվիրական գործում միայն ու միայն հարգանքի ու քաջալերանքի ենք արժանացնում...
Հաջողություն եմ մաղթում ձեզ և հուսով եմ, որ կկարողանաք իրականությանը նայել փոքր ինչ բաց աչքերով...

 

Մամիկոն Խուրշուդյան