Ոչ մի ողջամիտ մարդ չի կարող պատերազմ ուզել, բայց մի բան է պատերազմ ցանկանալը և միանգամայն այլ՝ դրա անխուսափելիությունը գիտակցելը։ Մենք՝ հայերս, ռազմատենչ ու կռվարար ազգ չենք արդեն շատ վաղուց, բայցց մենք՝ հայերս, շատ վաղուց հայտնի ենք՝ որպես ռազմի դաշտում բարձր մարտական որակներ ցուցաբերող ազգ։
Ըստ իս, ներկայումս շատ մարդիկ կան, ովքեր ծայրահեղությունների մեջ են ընկնում․ ոմանք ստանձնել են խաղաղության աղավնու դերը, ոմանք էլ վերահաս պատերազմին սպասում են՝ ասես տոնի։ Մինդեռ, պետք է շատ հստակ հասկանալ, երկու բան․
1․ Ներկայիս Ադրբեջանն՝ իր այս տեսքով ու պետական համակարգով, իր գաղափարախփոսությամբ ու ամբիցիաներով, անհնար է դիտարկել, որպես մի գոյացություն, որի հետ մենք կարող ենք խաղաղություն հաստատել, կամ էլ գոնե պատերազմի մեջ չլինել։ Ադրբեջանը հիմնված է երկու սյուների վրա՝ նավթադոլարների ու հայատյացության։ Նավթադոլարների սյունը կարելի է ասել, որ գրեթե փուլ է եկել ու պետական համակարգի ողջ ծանրությունը հիմա հայատյացության վրա է հիմնված։ Մինչև չփոխվի Ադրբեջանը, անհնար է խոսել խաղաղության մասին։
2․ Պատերազմը տոն չէ։ Պատերազմը միշտ արյուն է և խեղված մարդկային ճակատագրեր։ Մենք պետք է հսկանանք դա։ Սակայն պետք է հասկանանք նաև այն, որ մեր իրավիճակում պատերազմի միակ այլընտրանքը նոր ցեղասպանությունն է։ Կգտնվի՞ մեկը, ով կասի, որ ցեղասպանությունն ավելի նախապատվելի սցնեար է, քան արյունալի պատերազմը։ Չեմ կարծում։
Սա է մեր իրականություն, և որքան շուտ մենք համակերպվենք այդ իրականության հետ, այնքան ավելի հեշտ կտրվի մեզ հաղթանակն այս պատերազմում, որում պարտվելու իրավունք չունենք։ Պարզապես չունենք, քանի որ մի մոռացեք, որ այս պատերազմի այլընտանքը բնավ էլ խաղաղությունը չէ։
Կոնստանտին Տեր-Նակալյան