Զուգարանն ուրիշ բան է, զուգարանվելը՝ լրիվ այլ բան է: Օրինակ, երբ Ադրբեջանի դպրոցում Ճապոնիայի փողերով վերջապես բացում են մի տեղ, որ երեխեքը դասերի ժամանակ չպահեն, կամ տակները չանեն եւ հանգիստ եւ քաղաքակիրթ արտաթորեն, դա կոչվում է զուգարան:
Բայց, երբ Իվետա Մուկուչյանը բացում է իր ոտքերը եւ համերգի փորձ է անում մի քաղաքում, որտեղ ոտքերի մերկությամբ ոչ մեկին չես զարմացնի, ու այս կապակցությամբ մարդիկ Հայաստանում խուժան բաներ են ասում Իվետայի հասցեին, քանի որ իրենք խուժան չեն եւ խոսում են այն մասին, որ Եվրատեսիլը ոչ թե ոտքերի մրցույթ է, այլ երգի, զուգարանվում են: Ի դեպ, եթե Եվրատեսիլը երգի մրցույթ է, ոչ թե ոտքերի, ինչպես ասում եք եւ ճիշտ եք ասում, բա ինչո՞ւ եք ուշադրություն դարձնում երգուհիների ոտքերին, չէ՞ որ, ով զարմանք, նա այդ ոտքերի վրա կանգնած երգում է...
Հովիկ Աֆյան