Եկեք սառը դատենք: Դուք իրո՞ք մտածում եք, որ Հերմինե Նաղդալյանը այդչափ ինքնագլուխ է, որ իշխող կուսակցության շարքերում գտնվելով հանդերձ, առանց որևիցէ մեկի հետ համաձայնեցնելու նման լուրջ հայտարարություն անե՞ր: Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ Հերմինե Նաղդալյանի կողմից արված հայտարարությունը պլանավորված էր' պլան Բ-ն իրագործելու համար: Պլան Ա-ն նախատեսում է ամեն գնով ստեղծված ռազմական առավելությունը օգտագործելով ստիպել թշնամուն գնալ զիջումների և խաղաղ բանակցությունների շրջանակներում լուծել Արցախի խնդիրը, որը չի ենթադրում հողերի հանձնում: Պլան Բ-ն ստեղծված իրավիճակում դիվանագիտական բլոկում տանուլ տալու պարագայում նաև հողերի հանձնում է նախատեսված:
Հիմա Պլան Բ-ի իրագործումից հետո հասարակության տրամադրվածությունը ստուգելու նպատակով անհրաժեշտ էր միջին կարգի պետպաշտոնյաի շուրթերից արտաբերել ''հողերի հանձնում'' բառակապակցությունը և ըստ այդմ ծավալվելիք տրամադրությունների արդյունքում իմանալ, թե հետագայում ի՞նչ է սպասվում պլան Բ-ն իրագործողներին: Հերմինե Նաղդալյանը ուղղակի «ժեռտվա» է, թողեք նրան անիմաստ ''քլնգելու'' գործընթացը և ավելի հեռուն նայեք:
Աշոտ Եսայան