Սկսած դեռևս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ժամանակաշրջանից՝ Իրանում զգալի քարոզչական կարևորություն է ստանում, նաև շիայականության կողքին իրանական պետականության երկրորդ կարևոր հիմնասյունը՝ ազգայնականությունը:

 


Բոլորովին վերջերս՝ Պարսից ծոցի օրվա կապակցությամբ Իրանի նախագահի ազգությունների և կրոնական փոքրամասնությունների գծով հատուկ օգնական, Իրանի անվտանգության նախկին նախարար հոջջաթ օլ-էսլամ Ալի Յունեսին հայտարարել է, որ չի կարելի իրանցի լինել և արտաբերել «Արաբական ծոց» կեղծ եզրը:
Ակնհայտ է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքն ուղղված է Իրանի ներսում օտար պետությունների թշնամական շահերը սպասարկող և հակաիրանական գործունություն ծավալող պանթյուրքիստական խմբերին և գործիչներին, որոնք, ի հեճուկս Թեհրանի, դիցուք, Թավրիզում ֆուտբոլային խաղի ժամանակ վանկարկում կամ սեփական լրատվամիջոցներով քարոզում են Պարսից ծոցի վերոնշյալ կեղծ անվանումը:

 


Եթե հաշվի առնենք, որ Իրանում հակահայկական քարոզչությունը նույնպես վարում են հենց նույն խմբերը և գործիչները, ապա կասկած չկա, որ ցանկացած իրանցի պաշտոնյա, ով կոչ է անում պայքարելու սրանց դեմ, այս դեպքում նաև Իրանի և Հայաստանի համընկնող շահերի համատեքստում, մեր բնական դաշնակիցն է՝ անձ, ում հետ պետք է կառուցել, ինչու ոչ, նաև հատուկ հարաբերություններ:
‪#‎ընդմիշտՊարսիցծոց‬ ‪#‎ընդմիշտԱրցախ‬

 

Վարդան Ոսկանյան