ՖԲ-ն վաղուց ՀՀ-ում դարձել է վտանգավոր: Վտանգավոր այն իմաստով, որ այստեղ «դելիտանտիզմի դիկտատուրա» է: Ի դեպ գրեթե բոլոր ոլորտների մասով: Բոլորն ամեն բանի մասին հեղինակավոր ու անբեկանելի դատողություններ ու հրամայական տոնի «կարգադրություն-խորհուրդներ» են հայտնում: Հավանաբար խոսքի իրավունքի դեվիացիաներից ա:

 


Չնայած սրան, որ տրամաբանության մեջ ապրող հանրային մի բավական նեղ շրջանակ դեռևս նրանց դիմադրում է, սակայն այսօր այնուամենայնիվ դոմինանտ է մարտնչող դելիտանտիզմը: Ի դեպ հենց նրանք ունեն հանրային ամենալայն լսարանը:

 


Հիմա մի հռետորական հարց. որ այդքան ամեն բանից լավ հասկանում եք, ինչո՞ւ ձեր նշած ոլորտներում պատասխանատու կարգավիճակներում չեք, որոշում ընդունող կամ իրագործող չեք, խնդիր չեք լուծում, այլ նստած համակարգչի առաջ սրան նրան ասում եք, թե ինչ անի, ինչպես անի, հող եք տալիս, հող եք վերցնում, երկիր եք փրկում, պատերազմ եք հաղթում, կոչեր եք անում...
Մի տեսակ չափից շատ անլուրջ է այս ամենն ու արդեն վտանգավոր...

 

Ալեն Ղևոնդյան