Արտաքին վտանգին դիմագրավելու համար անհրաժեշտ է կարգի բերել տնտեսությունը, օրենքի իշխանություն հաստատել կյանքի բոլոր բնագավառներում: Դա այն է, ինչին գնալ չի կարող երկրում տիրող քրեաօլիգարխիկ համակարգը: Իհարկե, կարելի է դա անելու փոխարեն անընդհատ ներգրավել վարկային միջոցներ, սակայն դրանք ստեղծում են կախվածություն' առաջացնելով այլ վտանգներ:

 

 

Կարելի է նաև փորձել մի քանի «թիզ» հող տալ թշնամուն, և խաղապահներ հրավիրելով' պատսպարվել նրանց թիկունքում: Սակայն համաշխարհային փորձը ցույց է տվել, որ այդ անվտանգությունը ավելի շատ վիրտուալ է, քան իրական: Այնպես որ իրական անվտանգությունը միշտ ամենաբարդ տարբերակն է, և այն ուղղակի այլընտրանք չունի:

 


Վախթանգ Սիրադեղյան