Դարիո Սալլաս Սոմերի մտորումները 21րդ դարի մարդկության խելահեղ ապրելակերպի շուրջ կարող են որոշ չափով օգտակար լինել մի պահ կանգ առնելու և ինքներս մեր մրցավազքին կողքից դիտելու համար։ Ինչո՞վ են պայմանավորված մեր գործողությունները, մտքերը, որոշումները…Արդյո՞ք ինքներս ենք դրանց հեղինակը, թե՞ մեր փոխարեն դրանք կանխորոշված են, ազա՞տ է արդյոք մարդը…Ո՞րն է գոյատևման և կյանքի իմաստը…

 

Արդյոք մենք գնալով չե՞նք վերածվում ռոբոտացված կենդանիների…Ի՞նչն է պակասում համընդհանուր փոխազդեցության ճիշտ ապահովման համար…Մարդ – մարդ փոխհարաբերություններում ի՞նչը պետք է վճռորոշ դեր խաղա… Արդյո՞ք կապիտալիզմը դա այն խոցը չէ, որը խաթարում է ողջ օրգանիզմի ներդաշնակ աշխատանքը…

 

Հարություն Ալեքսանյան