Շաբաթից ավելի է ինչ ակտիվ շփվում եմ Պետերբուրգի բնակչության հետ, և հիմնականում զրուցում եմ նրանց հետ Ղարաբաղյան հարցի շուրջ' փորձելով հասկանալ, ի՞նչ տրամադրվածություն ունի ռուս ազգը: Տեղեկացնեմ բոլոր մտորյալներին, որ եթե կարծում եք' ռուսական բարեհաճության և ազգասիրության նժարը մեր կողմ է ուղղված' չարաչար սխալվում եք:
Այստեղ տեղեկատվության պակաս կա, ռուսները հակամարտող երկու կողմերին էլ համարում են իրենց եղբայրական ազգեր, և գտնում են, որ խնդիրը զուտ տարածքային է:

 


Նշեմ նաև' հեռուստաընկերությունները և էլեկտրոնային մամուլը հատուկ ուշադրություն չեն դարձնում լարված իրադրոթյանը, և հիմնականում հրապարակումները լղոզված ու անկողմնակալ բնույթ են կրում:
Որպես կանոն հայ համայնքը միասնական է և ամեն կերպ պատրաստակամ է լինելու հայրենիքի կողքին, պաշտպանը դառնալու տարածքային ամբողջականության:
Ապրիլյան դեպքերը հանկարծակի բերեցին հայ զինվորին, ակնառու դարձրեցին մեր բացթողումները, և ցավալի կորուստների պատճառ դարձան: Մեզ հարկավոր է նոր սկիզբ, կամք, վճռականություն և վերածունդ կերտող անհատներ:

 

 


Արսեն Արզանյան