Մի փորձեք քանդել դրական էներգետիկան միասնության:Կարծես հայտնվել են մութ ուժեր,որ փորձում են հարամել,քանդել,պառակտել:Չի ստացվելու:Ամեն ինչ անում են,որ սեպ խրեն Հայոց Բանակի երկու շերտերի՝կանոնավոր հատվածի և աշխարհազորի միջև:Նախկինում պառակտիչները ամեն ինչ անում էին,որ Հայաստանցի-Ղարաբաղցի տարանջատում մտցնեն,իսկ հիմա սկսել են կանոնավոր -կամավոր բաժանումը մտցնել,բայց չի ստացվի:
Ինչ հերյուրանք ասես տարածում են,էլ,որ կամավորները զինվորի հացն են ուտում,էլ,որ կամավորները թալանում են գյուղերը,էլ,որ բախումներ են լինում կանոնավոր բանակի ու կամավորների միջև,էլ,որ զինվորները դժգոհում են կամավորների՝ազատամարտիկների ժամանելուց,և այլ հիմար մտքեր:Այս ամենը ,բնականաբար,անհասցե և անդեմ մեղադրանքների շարքից է:
Մարդկանց բացատրեք,որ դիրքերում ,ինչքան էլ,որ ոմանք չուզենան,կատարյալ,անգամ զարմանալի միասնություն է զինվորների՝ժամկետային և կամավորականների միջև,իրար հետ մի կտոր հաց են կիսում,իրար օգնում,իրար աջակցում,իրար հետ դիրքեր բարելավում,խրամատ փորում:
Երբ ասում եք,որ կամավորը զինվորի հացն է ուտում,ցույց եք տալիս,որ կամ անտեղյակ եք,կամ ՝ խառնակիչ:Լինի կամավոր,թե մոբիլիզացված ,երբ ժամանում է զորամաս,դառնում է հրամանատարության ենթակա զինվոր,ինչպես,որ զորակոչված,պարտադիր ժամկետային զինծառայողը:Ոչ մի զինվոր կամ սպա նման հիմար միտք չի արտահայտի,եթե չեք տեսել դիրքերի դրական մթնոլորտը,ապա մի խոսեք,այնտեղ ոչ մի ժամկետային չի ասում,որ կամավորը իրենց զորամասի պահեստի սնունդն է ուտում,կամ ոչ մի կամավոր չի ասում մեզ ուղարկված սնունդն է ուտում ժամկետայինը: Մի խոսքով ի տարբերություն ոմանց,դիրքում կանգնած Հայոց զինուժումՉԿԱ ԻՄ ՈՒ ՔՈՙ,ԿԱ ԿԱ ՄԵՆՔՙ,ԿԱ ՄԵՐ;
Հ.Գ.Հասկանում ենք,որ ԵԿՄ ականների և այլ կամավորականների ժամանումը Արցախ ոմանց սրտով չի,բայց հույսներդ կտրեք,որ Երկրապահին կզզվեցնեք և նրանք կլքեն Արցախը,իսկ զինվորների կարծիք իբրև,որ ներկայացնում եք,ասեմ,որ այնպես չէ,որ կանոնավոր բանակի զինվորները կարծում էին թուրքի հախից միայնակ չէին գա,բայց կամավորների գալուց ուրախ էին,մեկս մյուսով ոգևորվում ուժեղանում էինք: Դիրքերում չկա ԵՍ,ԻՄ,ԿԱ ՄԵՆՔՙ,ՄԵՐ՚՚՚......ՕՂ ԱՐԵՔ ՁԵՐ ԱԿԱՆՋԻՆ,ՈՉ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՌԱԿՏԻՉՆԵՐ;
Տիգրան Մկրտչյան