Քաղաքակիրթ աշխարհը խոնարհվում է հայ նահատակների հիշատակի առջև, հայտարարություններ ու ցավ է հայտնում այնպես, կարծես այդ ցավը նաև իրենն է: Ու չեն սխալվում, այդ ցավը նաև իրենցն է, քանզի այսօր դեռ ցեղասպանություն երևույթը ակտուալ վտանգ է, ու պաշտպանված չէ դրանից մարդ արարածը:

 


Անցավ մեկ դար և մեկ տարի հայ ազգին իր բնօրրանում բնաջնջելուն միտված գործողություններից: Այսօր աշխարհի տարբեր վայրերում ղեկավարության շրջանում Ցեղասպանություն տերմինի շուրջ են քննարկումները տեղի ունենում, իսկ այդ ընթացքում շարունակվում են ցեղասպանական գործողություններ կատարվել:
Բազմաթիվ օրինակներ կարող ենք թվել, սակայն այստեղ կարևորը ոչ թե օրինակների բազմազանությունն ու քանակն է, այլ այդ երևույթի առկայությունը, որը ոչ թե միտում ունի դադարելու, քանզի աշխարհը գնում է քաղաքակիրթ արահետով, այլ այն նոր թափ ու աշխարհագրություն է ստանում:

 


Ինչևէ, աշխարհը էմոցիաներին տուրք չի տալիս, չի տվել ու չի էլ տալու, ուստի ցավով եմ նշում, որ դեռևս շարունակվելու են քաղաքակիրթ աշխարհում տեղի ունենալ ցեղասպանություններ, քանի դեռ 20-րդ դարի ամենամեց ոճիրը Հայոց ցեղասպանությունը չի դատապարտվել ու հատուցում չի ստացել:
Հայի փրկությունն այսուհետ ոչ թե օտարին մեր վշտի ներկայացումն ու լացն է լինելու, այլ վստահորեն զարգանալն ու ուժեղ լինելը:

 

Վահագն Սարոյան