Ապրել և բազմանալ։ Դա վրեժ լուծելու ամենագործուն մեխանիզմներից մեկն է։

Հայող Մեծ Եղեռնի 1,5 մլն զոհերի և սրբադրված նահատակների թվում են պապիս հոր քույրերն ու եղբայրները։ Պապիս հայրը, ով ընտանիքի միակ փրկված երեխան էր, Էրզրումի ջարդերից փրկվեց և հասավ Հայաստան։ Տան ամենափոքրն էր։ Եղբայրներն ու քույրերը նրան՝ իրենց կյանքի գնով փրկել ու պատգամել էին ապրել ու բազմանալ։ Արդեն Հայաստանում պապիս հայրը ունեցավ այնքան երեխա, որքան սպանված քույր ու եղբայր ուներ։ Իր զավակներին անվանակոչեց հենց նրանց անուններով և կրկին պատգամեց ապրել ու բազմանալ։ Նրա զավակներն էլ այդպես վարվեցին ու տասնյակ թոռներ պարգևեցին իրենց հորը։

 

Հերքում էր լացը, որպես երևույթ։ Նույնիսկ իր կինն ամուսնու թաղման ժամանակ վախենում էր նրա աճյունի կողքին լաց լիներ, թաքուն լացում էր բակում։
Հաղթանդամ ծերունին երազում էր, որ իր աճյունն ամփոփվեր իր ծննդավայրում՝ Էրզրումի Մանց գյուղի հողում։ Դա իհարկե անհնար էր, սակայն տարիներ անց նրա թոռները Մանց գյուղից հող բերեցին և այն շաղախվեց նրա գերեզմանի վրա։

 

Պապիս հոր բանաձևը պարզ էր։ Ապրել և բազմանալ։ Դա վրեժ լուծելու ամենագործուն մեխանիզմներից մեկն է։

 

Սուրեն Սարգսյան