Սա մի հատվածն է միայն Ապագա գյուղի մշակույթի տան մոտավորապես 16 մետր երկարություն ունեցող որմնանկարից: Որմնանկար, որը խտացրած պատկերում է Սասունի հերոսական ինքնապաշտպանության պատմությունը: Հեղինակը ժամանակի նշանավոր նկարիչ Սարգիս Մուրադյանն է, իսկ նկարի գաղափարի հղացողը, նախաձեռնողն ու կյանքի կոչողը 1970 ական թվականների Ապագա համայնքի ղեկավար Խոսրով Խոստեխյանն է եղել: Այս ծրագիրը կյանքի կոչելը մեծ խիզախումի և հայրենասիրության դրսևորում է պահանջել, քանի որ նշված ժամանակշրջանում հայրենասիրական ամեն դրսևորում կարող էր նկատվել որպես հակասովետական և ավելին ազգայնամոլական տրամադրվածության արտահայտում:


Այս նկարի կապակցությամբ նույնիսկ ժամանակի ադրբեջանական կառավարությունն է հատուկ նոտա հղել ՀԽՍՀ արտգործնախարարություն՝ հատուկ շեշտադրում կատարելով թուրքատյացության մթնոլորտ ձևավորելու վրա: Սակայն դա չի ազդել Խոսրով Խոստեխյանի վճռականության վրա, ով ավարտին է հասցրել սկսած գործը, ինչի հետևանքով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Իմ խորին համոզմամբ այսպիսի հզոր անհատների շնորհիվ է, որ հայ ազգը դարերի ընթացքում կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծը՝ հայի հայեցիությունը պահպանելով, ազգի ոգին ու հետագա սերունդների ճշմարիտ ազգային արժեքներով դաստիարակելու տեսլականը պահպանելով...հպարտ եմ այսպիսի մարդու ժառանգը լինելով, իրոք ՀՊԱՐՏ ԵՄ...


Դավիթ Մինասյան