«Որդուս՝ Арег Сардарян-ի վեց ժամ արած գրառումը: Առանց մեկնաբանության....

 

Մի քանի ժամ առաջ եմ իջել դիրքերից: Վաղն էլի գնալու եմ: Քանի հնարավորությունը կա՝ կիսվեմ մտքերովս: Շնորհակալ եմ բոլորիդ էս ընթացքում մեր կողքը լինելու, միասնական լինելու ու ջերմության համար: Բոլորիդ նամակներին ու հրապարակումներին չեմ կարա պատասխանեմ, կներեք: Մեր մոտ ամեն ինչ լավ ա, ոչ մի բանի պակաս չկա (ձեր շնորհիվ նաև), իրավիճակը կայուն ա ու լրիվ մեր հսկողության տակ, զինվորների մարտական ոգին իրա գագաթնակետում ա: Հատուկ ուզում եմ շեշտեմ, որ ժողովրդի ուղարկած իրերը տեղ են հասել ու բաժանվել զորքին: «Եղնիկների» մասին տարածվող խոսակցությունների պահով ասեմ, որ ոչ մեկ չի կորել, ոչ մեկին ոչ մի բան չի եղել: Զինվորները չեն կարողանում կապվեն հարազատների հետ բացառապես կապի բացակայության պատճառով: էս մեր կամավորների մեջ, որ արդեն հետ են գնացել, մարդիկ են եղել, որ բողոքել են նենց բաներից, որ ուղղակի խնդալու ա: Մեկը բողոքել ա, որ քնելու տեղ չկա անտառում, մյուսը, որ ոջիլ կա անտառում, մի ուրիշն էլ պատմում ա, թե իբր «Եղնիկներում» իրանք առանց հաց ու ջուր են մնացել ու 2 զինվոր ծարավից մահացել են: Ամենավատն էն ա, որ շատերը հավատացել են, թե աղբյուրներով ու գետերով հարուստ տարածքում (ջուր մատակարարող մեքենայի մասին չեմ խոսում) մարդ կարա ծարավից մեռնի: Սենց ոչ մի բարբաջանքի չհավատաք: Իսկ մնացած բողոքները արձակողներին բացատրեք, որ պատերազմում մեղր չեն բաժանում: Մեր ընկերները զոհվում են, վիրավորվում, ոչ մի բան չեն խնայում՝ ոչ ծնողի արցունքը, ոչ սեփական արյունն ու կյանքը, իսկ մի քանի թափթփուկ ուզում են կռվի դաշտում փափուկ անկողնում մրափեն...

 

Ուզում եմ մեր զոհվածների հարազատներին ցավակցությունս հայտնել: Մեր ընկերներն էլ ընկածների շարքում են: Հարազատ կորցնելու վիշտը մեծ ա, բայց հպարտությունն ավելի մեծ պիտի լինի, որովհետև, կորցնելով մեր ընկերներին, մենք նրանց մեջ գտնում ենք մերօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքով են վճարել հայրենիքի անվտանգության համար ու փառավորել իրանց կյանքն ու մահը, բարձրացրել հայ զինվորի անունն ու պատիվը: Մեզ մնում ա չուրանալ իրանց կատարած գործն ու անսասան պահել մեր սահմանները....»:

 

Լևոն Սարդարյան