Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսական կողմի ակտվությունն ավելի քան կանխատեսելի էր և ընդհանրապես Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն է կանխատեսելի: Մոսկվան իրականացնում է այն, ինչ իրականացրել է արդեն մի քանի հարուրամյակ, այն է՝ հաստատվել Բալթիկ և Սև ծովերի ափերին, լիակատար տիրապետություն հաստատել Արևելյան Եվրոպայում, Այսրկովկասում և դուրս գալ Մերձավոր Արևելք ու Միջերկրական ծովի առափնյա շրջանները:
Այդ կոնտեքստւմ.
1.Ղրիմի միացում
2.Սիրիական պատերազմի մեջ ակտիվ դերակատարության ստանձնում
3.Մոլդովայում հակաիշխանական սադրանքներ
4.Ղարաբաղյան հակամարտության ակտիվացում
5.Օրեր առաջ Բալթիկ ծովում ռուսական կործանիչները օդում անհանգիստ շարժումներ են իրականացրել ամերիկյան ռազմանավերի մերձակայքում:
Սրանք ռուսական կողմի խաղի կանոններն են, որոնք գործում են կայսության ձևավորումից ի վեր և շարունակվում են ընդհուպ մեր օրերը:
Կարպիս Փաշոյան