Մոնղոլական լրատվամիջոցներում լայն քննարկման առարկա է դարձել Ուլան Բատոր ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ջինսե տաբատը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ կատարվածը կապված է գիշերային թռիչքի հետ։
Ռուսական պատվիրակությունը գիշերն ինքնաթիռում է անցկացրել, և նախատեսված է եղել բանակցություններից առաջ հագուստները փոխել հյուրանոցում։
«Անքուն գիշերվանից հետո տարօրինակ կլիներ կոստյումով դուրս գալը»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ սարսափելի ոչինչ էլ չի եղել։