Իսկապես սխալ են այն պնդումները, որ հարուստ մարդիկ պետության և հասարակության թշնամիներն են:
Ավելին, կրկնակի անգամ սխալ է աղքատների հարցերը մեխանիկորեն լուծել հարուստների միջոցով, այն է' վերցնել նրանց փողերն ու բաժանել աղքատներին:

 


Հակառակը, գտնում եմ, որ որքան շատ լինեն հարուստները, այնքան քիչ կլինեն աղքատները:
Իսկ հարուստ ասելով ես հասկանում եմ օրինական ճանապարհով ձեռնարկատիրական գործունեությունից շահույթ ստացող անձանց:
Մնացած բոլոր նրանք, ովքեր այդ հարստությունը կուտակել են գողության կամ այլ ապօրինի եղանակով, ինձ համար հանցագործներ են:

 


Եվ այս առումով տարակուսելի ու անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է հանցագործության հետևանքով պատճառված վնասի վերականգնումն ու հատուցումը նույնականացնել ''Կուլակաթափություն'' գաղափարի հետ և դեմ լինել այդ գաղափարին:
Որևէ մեկին պետք չէ իսկապես կուլակաթափ անել, բայց այս կամ այն հանցագործը, պատիժը կրելու հետ մեկտեղ, պարտավոր է վերականգնել կամ հատուցել իր կողմից հասցված վնասը, ով էլ որ նա լինի…

 

Նորայր Նորիկյան