Այս նկարում հաղթանակած ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ է: Այս նկարում իրական հերոսներն են իրենց Գերագույն-գլխավոր հրամանատարի, ԼՂՀ Նախագահի ու բարձրաստիճան զինվորականների հետ: Այս նկարում հերոսներն են, ովքեր կասեցրել են ադրբեջանական հատուկջոկատայինների հարձակումը, աչքի են ընկել անձնական խիզախությամբ: Այս նկարում մարդիկ են, ովքեր ընկերներ ու ծառայակիցներ են կորցրել մի քանի օր առաջ: Այս նկարում կեղծիք չկա, այս նկարում միայն հպարտություն կա, այս նկարում ճիշտ կա ու ճշմարտություն... ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ կռված ու զոհված, Վարդանանց ճանապարհը բռնած տղերքին ու իրենց հրամանատարներին, իրենց ՊԵՏՈՒԹՅԱՆԸ:

 

 

Բայղուշ.am-ներով տարածվող բեդովլաթները չեն հերոսները: Միայն պետությունից դուրս մարդիկ են ծառայում այն ժամանակ, երբ ցանկանում են, առաջնագծում հայտնվում ու նկարվում այն ժամանակ, երբ ցանկանում են: Իրենց հայրերը նախորդ պատերազմից հետո հանգիստ ու հարուստ կյանք են վայելել՝ հնարավորինս թանկ ծախելով պատերազմական «հերոսությունը» ու հիմա ամեն բան անելու են, որ իրականությունը կեղծեն, որ հանկարծ վառոդի հոտը չառած իրենց որդիները հետ չմնան այս նկարում հայտնված հերոս տղերքից, 5 տանկ խոցած Մարատից, որովհետև պետք է քացով մեջքներին տալով առաջ տանեն, ընտրարշավների ժամանակ ֆոտոներ ու վիդեոներ մեյդան բերեն, որ իրենք էլ ապրեն շատ լավ ու արտոնյալ՝ պետության մեջ պետություն բանդիտական մոդելով...

 


Մեզ բախտը երկար չի ժպտալու, Աստված միշտ չէ, որ մեզ զորավիգ է լինելու: Մենք չենք կարող երկար ժամանակ անտեսել պատերազմի ու խաղաղության տիեզերական օրենքները՝ հիմնվելով միայն թշնամու ախմախության վրա, դա մեզ չի ներվելու: Գյադաների ժամանակն ու էջը փակելու ժամանակն է:

 

 

 

Միհրան Հակոբյան