Դուբայում ընթացող 50 հազար դոլար մրցանակային հիմնադրամով շախմատի Շեյխի գավաթի 18-րդ խաղարկությունում( 18th Dubai Open 2016-ին) , որին 37 երկրի 195 շախմատիստ է մասնակցում, թևակոխել է վճռական հանդիպումների փուլը:

 

Ստուգատեսին մասնակցող ՀՀ պատվիրակներից առանձակի վերելքով է հանդես գալիս 1999թ ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի փոխչեմպիոն, շախմատի հաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն 45-ամյա երևանցի գրոսմայստեր Վլադիրմիր Հակոբյանն, ով 1999թ-ին Շեյխի գավաթի 1-ին խաղարկության հաղթողն է դարձել: Բացի նրանից ՀՀ շախմատիստներից այս մրցաշարի հաղթողներ են դարձել ՝ 2001թ.-ին՝ վաղամեռիկ անվանի գրոսմասյտեր Կարեն Ասրյանը, և 2009թ.-ին՝ տղամարդկանց 2014թ ՀՀ չեմպիոն Տիգրան Քոթանջյանը:
Այս անգամ էլ ստուգատեսի ամենափորձառու և տիտղոսակիր մասնակիցը ՝45-ամյա գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը շատ մոտ է 1999թ իր այստեղ ունեցած հաջողությունը կրկնելուն: 7 տուրից հետո հայ գրոսմայստերը անպարտելի է(5 անընդմեջ հաղթանակ ու 2 ոչ-ոքի),ևիր ակտիվում գրանցված 6 միավորով 1-4-րդ տեղերն է կիսում գրոսմայստերներ ՝ Իվան Սոկոլովի( Հոլանդիա), անգլիացի Գավայն Ջոնսի, և ռուսաստանցի Բորիս Սավչենկոյի հետ:

 

Մրցաշարի ՀՀ մյուս պատվիրակները՝ ՀՀ հավաքականների անդամներ, ՀՀ տարբեր տարիների չեմպիոններ , գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանն, ու Լիլիթ Գալոյանը իրենց ակտիվում գրանցել են համապատասխանաբար ՝ 5, 4,5 և 3 միավոր ու ընթանում են 22, 35 և 122-րդ հորիզոնականներում:
Այսօր տեղի ունենալիք նախավերջին՝ 8-ժրդ տւորում Հակոբյանը սպիակներով մրցելու է Ջոնսի, Սարգսյանը՝ աշխարհի նախկին չեմպիոնուհի բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովայի , Անդիրասյանը՝ միջազգային վարպետ , հնդիկ շախմատիստ Սայանթան Դասի, Գալոյանն էլ ՝սևերով եգիպտացի Մոհամեդ Էլնեմրի հետ:
Մրցաշարում մրցանակային են 1-15-րդ տեղերը: Ստուգատեսի հաղթողն, ում բաժին կհասնի 13 հազար պարգևավճար հայտնի կդառան ապրիլի 19-ին շվեյցարական մրցակարգով ընթացող մրցաշարի 9-րդ տուրի ավարտից հետո:

 

Արամ Ուգուջյան