Մենք' հայերս, բազում առաքինությունների ու գրավչությունների հետ միասին, մի մեծ թերություն ունենք' մեր բախտի համար միշտ մեղադրել ուրիշներին, բայց ոչ երբեք' մեզ:
Հիմա էլ թիրախավորել ենք ռուսներին: Կամովին հանձնվում ենք խնամակալության, հետո դժգոհում ենք խնամքից:
Քանի՞ դար է պետք' հասկանալու, որ մեր մեջքը չի ուղղվելու, քանի դեռ երկրում տիրում է սոցիալական ծայրաստիճան բևեռացումը, օր-օրի ավելի են բարգավաճում անօրեն միլիարդատերերը, ներսից մեզ հյուծում է քաղաքական փտախտը, ազատության ու փառքի մեջ են թալանչիներն ու դավաճանները, վերադարձված չեն ժողովրդից գրպանված գումարները, մանդատավոր են անգրագետներն ու հանցագործները:
Մենք միշտ էլ միաժամանակ և անդադար երկու թշնամու դեմ ենք պայքարել' ներքին և արտաքին:
Գուցե սխալվում եմ, բայց արտաքին թշնամու դեմ հաղթանակն անհնար է' առանց ներքին թշնամուն հուղարկավորելու:
Գևորգ Պետրոսյան