Արցախյան վերջին դեպքերից հետո մենք ավելի հստակ սկսեցինք գիտակցել,որ պետական միջոցների անարդյունավետ կառավարումը,հանրային վերահսկողության բացակայությունը,կաշառակերությունը, ատկատները և այլ արատավոր երևույթներ անմիջականորեն վտանգի տակ են դնում երկրի անվտանգությունը.սոցցանցերում տարբեր պաշտոնյաների դղյակների,շքեղ մեքենաների մասին տարածվող տեղեկությունները դրա ապացույցն են:
Ձևավորվել է արդարացի հանրային դժգոհության մի բավականին մեծ ալիք,որ կարծում է՝ պետք է կարողանալ արդյունավետ օգտագործել ու ստանալ որոշակի արդյունք:Դժգոհության այդ ալիքը ճիշտ իրացնելու մեխանիզմների մշակման անհրաժեշտություն կա.իմ կարծիքով այդ հարցում երկրորդական նշանակությոն չունեն պահանջների հստակ և հասցեական ձևակերպումը,հախուռն քայլերից խուսափելը,միմիայն ստուգված և օբյեկտիվ քննադատությունը:
Մեսրոպ Եսայան