Ադրբեջանա֊արցախյան հակամարտության վերաբերյալ Եվրախորհրդարանում հնչած հայտարարությունները ևս մեկ անգամ գալիս են փաստելու այն պարզ ճշմարտությունը, որ ուժն է ծնում իրավունք։ Տեսեք, թե մի հաղթանակը, անգամ փոքր հաղթանակը, ինչպես է հեղափոխում մարդկանց ու պետությունների մտքերը։ Տեսեք, թե քաղաքական ինչպիսի բարենպաստ պայմաններ են ստեղծվել ապրիլսկզբյան մարտերից հետո հարցը մեր օգտին վերջնականապես լուծելու համար։
Ինչպե՞ս են կարողանում այսքանից հետո մարդիկ Կազանից կամ չգիտեմ, թե էլ ինչերից խոսել։ Հաղթանակին տեր է պետք կանգնել։ Ճիշտ այնպես, ինչպես դա անում են մեր զինվորները։ Ու կտեսնեք թե դրանից հետո ինչ արդյունքներ կունենանք։ Պայքարողին են սիրում միայն։ Ժամանակն է հասկանալու այս ճշմարտությունը։
Հրանտ Մելիք-Շահնազարյան