Պեսախը հրեաների շրջանում ամենակարևոր տոներից է, որը տոնում են հրեաների մեծամասնությունը' նույնիսկ ոչ պահպանողական և հուդայականությանն ու նրա օրենքներին ոչ այնքան հետևողական վերաբերվող հրեաները: Պեսախը սկսվում է հրեական օրացույցով Նիսան ամսվա 15-րդ օրը ( այն Գրիգորյան օրացույցով համապատասխանում է մարտ-ապրիլ ամիսներին):
Ահա այդ տոնի կապակցությամբ, Իսրայելն իր ռազմավարական գործընկեր Ադրբեջանին մտցրել է հնարավոր անցանկալի երկրների ցուցակ:

 


Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի Շտաբը Պեսախի նախօրերին, որի ընթացքում բազմաթիվ հրեաներ մեկնում են արտասահման նշելու այդ տոնը, հրապարակել է նոր նախազգուշացում: Ըստ այդ նախազգուշացման Թուրքիան' Պակիստանի և մի շարք աֆրիկյան երկրների շարքում հանդիսանում է այցելությունների համար առավել վտանգավոր երկրներից մեկը:

 


Ադրբեջանը ևս այն երկրների թվում է, որտեղ անվտանգության խնդիրներից ելնելով Իսրայելի իշանությունները խորհուրդ չեն տալիս այցելել իրենց քաղաքացիներին:

 

Ռոբերտ Մելքոնյան