Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. Ի՞նչ է սա նշանակում

Ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ.

Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:
44 օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:
Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:
Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:
Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:
Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ:
Այս պահին դեռ այսքանը: